Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված է ՀՀ Լոռու մարզում իրականացնել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագիրը` ՀՀ կառավարության 17.04.2014թ. N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված կարգով:
Համայնքների և բնակավայրերի մինչև 3 հա գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող այն հողօգտագործողները, որոնք և իրենց ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում, կարող են դիմել ծրագրին: Առաջնահերթությունը տրվելու է լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի վերոնշյալ բնակիչներին:
Ցանկացողները կարող են անձնագրով ներկայանալ համայնքապետարան կամ վարչական ղեկավարների նստավայրեր։
Հայտարարությունները տեղադրված են նաև Օձուն և Ախթալա խոշորացված համայնքների ֆեյսբուքյան էջերում։

